Լուրեր
Աշխատանքային այց պետական աջակցությամբ վերականգնվող հուշարձանների տարածք

Մեկնարկում են 2023 թ․ պետական բյուջեով նախատեսված՝ պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները մարտի 30-ին այցելել են Տավուշի և Լոռու մարզերի՝ 2023 թ. պետական միջոցների հաշվին վերականգնվող

Տավուշի մարզի դպրոցների տնօրենները կիսվել են հանրակրթության նոր չափորոշչի ներդրման փորձով

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի և Երևանի ուսումնական հաստատությունների վերապատրաստված

Կստեղծվի «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց ստեղ­ծե­լու մասին որոշմանը, որով արգելոցի տարածքը սահմանվել է 5.8 հեկտար: «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է

Միջնաժամկետ բյուջետային հայտում առաջարկվում են կրթական մի շարք նոր նախաձեռնություններ

ԿԳՄՍՆ-ում անցկացվել է կրթության ոլորտի 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումը։ Ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար քննարկումը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է

Կտեղադրվի Շուշանիկ Կուրղինյանի արձանը. հատկացումներ՝ պեղումների և հուշարձանների վերականգնման նպատակով

ՀՀ կառավարության որոշմամբ կատարվել է ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխում: Հատկացվել է 54 մլն 98.2 հազար դրամ գումար, որով նախատեսվում է իրականացնել 1 տարածքի պեղումների, 2 հուշարձանի վերականգնման և 1 արձանի պատրաստման ու տեղադրման

Քննարկվել են թատրոնների բարեփոխման հարցերը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային հանդիպում է ունեցել թատերական կազմակերպությունների տնօրենների հետ: Քննարկվել են կառավարման համակարգի արդիականացման, ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել նախարարության նախաձեռնությամբ իրականացվելիք բաժանորդային համակարգի կատարելագործման միջոցառումներին: Մասնակիցներն առաջարկվող բարեփոխումների վերաբերյալ

Երկարաձգվել է դասագրքերի ստեղծման դրամաշնորհի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով դրամաշնորհի հատկացման մրցույթ, որի հայտերի ներկայացման ժամկետը

«Հնարավորությունների հարթակ» V դպրոցական գիտահետազոտական գիտաժողով

Մայիսի 12-ին տեղի կունենա «Հնարավորությունների հարթակ» V դպրոցական գիտահետազոտական գիտաժողովը, որին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-12-րդ դասարանների աշակերտները։ ՀՀ մարզերից և այլ երկրներից դիմող աշակերտները կարող են մասնակցել հեռավար։ Կարելի է