ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզում մեկնարկել է մշակութային երկամսյակը:

Նախատեսվում է, որ երկամսյակի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում և մարզի այլ մշակութային հարթակներում հանդես կգան նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները։

Մեկնարկն ազդարարվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Գիրք ծաղկանց» ներկայացմամբ և նվիրված էր կանանց միջազգային օրվան։

Ներկայացմանը ներկա էին նաև զոհված զինծառայողների մայրերը, կանայք, քույրերը։

Նախաձեռնությունը իրականացվում է Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ։