Լուրեր
Կարևորվել է գիտության դերը բնապահպանության գործում

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» գագաթնաժողովը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Շրջակա

Վիրտուալ այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հետ համատեղ շարունակում է Հայաստանի թանգարաններ վիրտուալ այցելությունները: Այս անգամ, Էրեբունի-Երևան տոնակատարությունների շրջանակում, կազմակերպվել էր այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Ուղիղ հեռարձակմամբ առցանց շրջայցը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին: Ձեռնարկի

Կրթությունն ու մշակույթը՝ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի հարցերով գլխավոր տնօրենին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ԵՄ կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի հարցերով գլխավոր տնօրեն Թեմիս Քրիստոֆիդոուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է այն հիմնական ուղենիշները, որոնք ընկած են ոլորտային

Թումանյանական օլիմպիադայի ամփոփում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հ. Թումանյանի թանգարանը կազմակերպել է համահայկական թումանյանական օլիմպիադա, որին մասնակցել է մայրաքաղաքի և մարզերի շուրջ 300 դպրոցի ավելի քան 3300 աշակերտ: Գրողի թանգարանում այսօր տեղի է ունեցել թումանյանական օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը, որին ներկա են

Մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովը, որը միավորել է այդ ցանցի ավելի քան 450 անդամի՝ շուրջ 75 երկրից

Համաժողովի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, բազմաթիվ հյուրեր։ «Դասավանդի′ր, Հայաստան» ծրագրի մասնակից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանը 7 հարց է ուղղել վարչապետ Ն. Փաշինյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են այն խնդիրներին, թե

Մաքրվել է Թալինի Կաթողիկե եկեղեցու տարածքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեղծարար համայնքներ» նախաձեռնության և «Սինոփսիսի համաշխարհային կամավորության օրվա» 2019 թվականի ծրագրի շրջանակներում իրականացվել է Հայաստանի միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկի՝ Թալինի Կաթողիկե եկեղեցու տարածքը մաքրելու միջոցառում՝ կամավորների ընդգրկմամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

«Արժեք և գին» խորագրով երկօրյա աշխատաժողով. «Ոչ մի որոշում՝ առանց ոլորտի պատասխանատուների ներգրավվածության. Ա. Խզմալյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Բրիտանական խորհրդի և Հայաստանում «Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակի համագործակցությամբ՝ հոկտեմբերի 18-19-ը Աղվերանում անցկացվել է «Արժեք և գին» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցել են շուկայագիտության, ֆինանսների, և իրավագիտության ոլորտների փորձագետներ՝ Հայաստանից

Ֆրանկֆուրտում ավարտվել է գրքի միջազգային փառատոնը

Հոկտեմբերի 16-20-ը Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի է ունեցել Գրքի ամենամյա միջազգային փառատոնը, որին Հայաստանը այս տարի ևս մասնակցում էր: Հայկական տաղավարում ներկայացվել են հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ, Հայաստանի և հայոց պատմության վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն,

«Աղբարիկս․ Ազնավուրների ոդիսականը» թատերերգությունը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ` 2019 թ. հոկտեմբերի 22-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, հոկտեմբերի 24-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հոկտեմբերի 26-ին Գորիսի