ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հետ համատեղ շարունակում է Հայաստանի թանգարաններ վիրտուալ այցելությունները:

Այս անգամ, Էրեբունի-Երևան տոնակատարությունների շրջանակում, կազմակերպվել էր այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Ուղիղ հեռարձակմամբ առցանց շրջայցը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին: Ձեռնարկի ավարտից հետո տեսագրությունը զետեղվել է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի՝ https://www.avc-agbu.org կայքէջում: Այսօրվա դրությամբ, արդեն արձանագրվել է 5000-ից ավելի դիտում: Տեսագրությունը դիտելու համար առաջարկվում է մուտք գործել վերը նշված կայք կամ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջը: