ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ` 2019 թ. հոկտեմբերի 22-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, հոկտեմբերի 24-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հոկտեմբերի 26-ին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Շառլ Ազնավուրին նվիրված` Աիդա Ազնավուր-Գարվարենցի «Փոքր եղբայր» ինքնակենսագրական գրքի հիման վրա ստեղծված «Աղբարիկս․ Ազնավուրների ոդիսականը» թատերերգությունը: Բեմադրիչ` Գայետան Վասար, համագործակցությամբ` Լոռ Ռոլդանի: Հեղինակներ` Լոռ Ռոլդան, Գայետան Վասար, Արմեն Վերդյան: Թարգմանիչ` Արմեն Բաղդասարյան:

Բեմադրության գաղափարը` Արմեն Վերդյանի և Լոռ Ռոլդանի: Դերերում` Լոռ Ռոլդան և Գրիգոր Դաշնակյան: