ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի (ՖԽՄԿ) տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Դանիել Դանիելյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն
Այս տարի Ազգային գրադարանային շաբաթը կանցկացվի ապրիլի 15-22-ը՝ «Գրադարանը նորարարության հարթակ» կարգախոսով: Կարգախոսի խորհուրդը գրադարանների արժևորումն է՝ որպես մշակութային, նորարարական և սոցիալական հարթակ: Միջոցառման նպատակն է կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության կրթամշակութային զարգացման գործում:
Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված են Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Դեբետ բնակավայրում կառուցվելիք հանրակրթական դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը,
Գեղարքունիքի մարզում մեկնարկած «Թատերական երկամսյակ» ծրագիրը շարունակվում է: Ծրագրի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող տարբեր թատերահամերգային կազմակերպություններ։ Թատերական երկամսյակը, մասնավորապես, նշանավորվել է փոքրիկ հանդիսատեսի համար: Արտաշատի Ամո
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների՝ գործուղման կարգով ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի անցնելու և հավելավճար ստանալու հարցին: Նախարարը տեղեկացրել է՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող կանադական գործարար առաքելության ներկայացուցիչներին: Կանադայի Եվրասիական առևտրի պալատի տարածաշրջանային տնօրեն, «Edusie Learning Inc.» Յորքի համալսարանի ներկայացուցիչ Տատյանա Դոմիլովսկայայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունն ապրիլի 10-12-ն անցկացնում են «Կրթություն և կարիերա EXPO 2024» ցուցահանդեսը, որի բացման արարողությանն այսօր մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգում» փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: