Լուրեր
Միջազգային գիտագործնական ֆորում՝ «Ռուսաց լեզուն և XXI դարի գլոբալ մարտահրավերները եվրասիական տարածքում»

2021 թ. դեկտեմբերի 20-21-ը Ռուսաստանի պետական ​​հումանիտար համալսարանը՝ Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի, Հայաստանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական ​​մանկավարժական համալսարանի, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների

Հետազոտություն է իրականացվել Գյումրու դարբնոցային մշակույթի և համայնքային ավանդույթների մասին

Ամփոփվել է «Գյումրու դարբնոցային մշակույթի արհեստագործական և համայնքային ավանդույթները» ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ: Թեև դարբնությունը եղել է Հայաստանում տարածված արհեստներից մեկը, այդուհանդերձ, որպես քաղաքային արհեստ՝ իր

Նախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. նոր նախագիծ

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների մանկավարժների ընտրության կարգի նախագիծը։ Նախադպրոցական կրթության ոլորտում մինչ այս ներդրված չեն եղել մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման մեխանիզմներ: Իրավակարգավորումից բացի՝ տնօրենների կամայական մոտեցումների հետևանքով հաճախ նախադպրոցական հաստատություններ են մուտք գործում անհրաժեշտ

Հայտնի են հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են 2021-2022 ուսումնական տարվա՝ 2022 թվականի հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և իրականացման կարգը: 12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական

Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում բացվել է կաթի վերամշակման ժամանակակից լաբորատորիա

Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում դեկտեմբերի 1-ին բացվել է կաթի վերամշակման լաբորատորիա, որը հագեցած է ժամանակակից պահանջներին համապատասխանող սարքավորումներով։ Լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել և ներկաներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը,

Էջմիածնի թիվ 13 մանկապարտեզի շենքային պայմանները կբարելավվեն դրամաշնորհային աջակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ստորագրվել է դրամաշնորհային աջակցության հուշագիր, որով նախատեսվում է հիմնանորոգել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզը: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և Էջմիածնի քաղաքապետարանի

Վահրամ Դումանյանն այցելել է կինեմատոգրաֆիայի լեգենդ Արտավազդ Փելեշյանին

Ամստերդամում անցկացվող Փաստավավերագրական կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), կազմակերպվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մեծարման երեկոն: Ի

Հանրային քննարկման է ներկայացվել դասագրքերի ստեղծման և հրատարակման նոր կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» նախագիծը։ Նախագծում սահմանվում են դասագրքի հանդեպ պետության ընդհանրական պահանջները.