Լուրեր
Ազգային ժողովն ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա ներկայացրել է առաջինից երկրորդ ընթերցում

Գնահատելով աշխարհահռչակ օպերային երգչուհու ներուժը. Վ. Դումանյանն ընդունել է Հ. Պապյանին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Շատ ուրախ եմ տեսնել Ձեզ այստեղ՝ հայրենիքում: Ի թիվս մեր բազմաթիվ հայրենակիցների՝ ես ևս Ձեր

Ուսման հրավեր՝ Կիպրոսի համալսարանում սովորելու համար

Կիպրոսի համալսարանը հայտարարել է հունարեն ուսուցմամբ բակալավրիատի ծրագրի և կրթաթոշակների մասին: Համալսարանն օտարերկրացի ուսանողներին տրամադրում է 13 կրթաթոշակային տեղ: Կրթաթոշակները նախատեսված եմ ոչ ԵՄ քաղաքացիների համար և կազմում են ուսման վարձի 50 տոկոսը՝ 4 տարիների համար: Թեկնածուները պետք

Հանրային քննարկման է դրվել 2022-2023 ուսումնական տարվա համար ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել 2022-2023 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվող անվճար և վճարովի ընդունելության տեղերի նախագիծը՝ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական

kinoashkharh.am կայքը՝ կամուրջ կինոյի և հանդիսականի միջև

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա ծրագրի շրջանակում գործում է «kinoashkharh.am» էլեկտրոնային պարբերականը: Դեռևս 2011 թվականին հրատարակվել է «Կինոաշխարհ» ամսաթերթը՝ կամուրջ լինելով կինոյի և հայ հանդիսականի միջև: Արդեն 2013-ին ստեղծվել է համանուն ինտերնետային կայքը՝ kinoashkharh.am-ը`

‹‹Կենսագործունեության անվտանգության›› օլիմպիադայի գարնանային փուլ

ՌԴ «ԳԼՈԲՈՒՍ» նորարարական-կրթական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը հայտարարել է ‹‹Կենսագործունեության անվտանգության›› օլիմպիադայի գարնանային փուլի մասին, որը նախատեսված է դպրոցականների և ուսանողների համար: Գարնանային փուլը կկայանա

Բոլոր խնդիրներն արձանագրվել են, և դրանք լուծելի են. Ժաննա Անդրեասյանը՝ Տավուշի դպրոցներում փորձարկվող չափորոշչի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) ներկայացուցիչները, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, երկօրյա այց են կատարել ՀՀ Տավուշի մարզի դպրոցներ՝ դիտարկելու հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման գործընթացը։

Կրթաթոշակային ծրագիր՝ Ռումինիայի բուհերում սովորելու համար

Մեկնարկել է Ռումինիայի կողմից կրթաթոշակների տրամադրման ծրագիրը` երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության համար: Կրթաթոշակները տրամադրվում են Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. մարտի 15-ն է: Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝

Հայ-ֆրանսիական համագործակցության նոր հեռանկարներ՝ մշակութային ժառանգության պահպանման ոլորտում

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության «Հայ և ֆրանսիացի մասնագետների համագործակցության և փորձի փոխանակման» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն աշխատանքային այցով եղել են Փարիզում։ Այցը կազմակերպել