Լուրեր
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Կահիրեում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել և Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Հայ մարզուհին օդամղիչ ատրճանակ, 10 մ. 60 կրակոց վարժությունում, խոցելով 582 միավոր, 109 մասնակիցների պայքարում 7-րդ հորիզոնականով անցել

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ․ Մալխաս Ամոյանն ու Գևորգ Թադևոսյանը դուրս են եկել եզրափակիչ

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ հանդես են գալիս նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն աշխարհի երիտասարդական առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։ Կիսաեզրափակչում Ամոյանը 9։5

Ավարտվել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի առաջին փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բյուջետային ծրագրերի շրջանակում յուրաքանչյուր տարի իրականացնում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը։ Այն նախատեսված է երիտասարդական աշխատանքով զբաղվող մասնագետների, երիտասարդների հետ գործնականում աշխատողների և երիտասարդների հիմնախնդիրներով հետաքրքրվողների համար: Դասընթացն իրականացվում է երեք

Ծանրորդ Ռաֆիկ Մինասյանը՝ Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Ռաֆիկ Մինասյանը երկամարտի 256 կգ արդյունքով (116+140) բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: 61 կգ քաշայինների պոկում վարժությունում Մինասյանը գլխավերևում պահել է 116 կգ ծանրաձողն ու փոքր բրոնզե մեդալ նվաճել:

«Հաղթեցինք բոլորս». նախարար Վահրամ Դումանյանը պարգևատրել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկա է եղել Երևանում անցկացված սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության փակման արարողությանն ու պարգևատրել մրցումային վերջին օրը մեդալներ նվաճած մարզիկներին: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է մասնակիցներին առաջնության կայացման առթիվ`

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները Իսպանիայում մասնակցում են աշխարհի Մ23 տարեկանների առաջնությանը

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները հոկտեմբերի 17-23-ն Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում մասնակցում են մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Հունահռոմեական ոճի ըմբիշները հանդես են գալու 8 քաշային կարգերում: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Տիգրան Մինասյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը

Հայաստանը 20 մեդալ է նվաճել Երևանում անցկացված սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում

Հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ-մարզուհի 3 օր շարունակ պայքարել է 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը

Շուրջ 500 երիտասարդ կօգտվի Գավառի երիտասարդական կենտրոնից

Գավառ քաղաքում պաշտոնապես բացվել է առաջին երիտասարդական կենտրոնը: Կենտրոնը բացվել է Գավառի համայնքապետարանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ,

Ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների ԵԱ-ում Հայաստանը 23 ներկայացուցիչ կունենա

Ծանրամարտի Հայաստանի Մ20 և Մ23 տարեկանների հավաքականները Ալբանիայի Դյուրես քաղաքում հոկտեմբերի 16-25-ը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանն այս ստուգատեսում կունենա 23 մասնակից: Մ23 տարեկանների հավաքականի կազմում ընդգրկվել են Արմեն Գրիգորյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Վարդան Մանուկյանը (89 կգ),