
Բուլղարիայի Վառնա քաղաքում մայիսի 25-28-ը կանցկացվի World Challenge Cup-ը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի կազմում ընդգրկված կլինեն Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Մարմնամարզիկները հանդես կգան մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ, իսկ Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների թվում: