ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվել են շախմատի հանրապետական մրցումները։

Շախմատի մրցումներում հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի հավաքական թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Շիրակի, իսկ երրորդ տեղը՝ Կոտայքի մարզի թիմը։

Հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել է ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի 7-12-րդ դասարանների 55 աշակերտ։

1-ից 3-րդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, մեդալներով և գավաթներով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով մեկնարկել է վոլեյբոլ մարզաձևի մարզային փուլը: