ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրեն Թոմ Մեյին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել Թոմ Մեյի ներկայությունը Երևանում անցկացվելիք միջազգային հակադոպինգային համաժողովի շրջանակում, որը կրում է «Հայաստանում դոպինգի դեմ պայքարի համակարգված մոտեցումը բարելավելու համար ներքին համակարգման բարձրացում՝ լավագույն փորձի ներդրման միջոցով» խորագիրը: Կողմերը բարձր են գնահատել գործակալության և նախարարության փոխհամագործակցությունը դոպինգի դեմ պայքարում:

«Մեզ համար կարևոր է ձեզ հետ իրականացվող համատեղ աշխատանքը և շնորհակալ ենք աջակցության համար: Հույս ունենք, որ այս համաժողովը կհստակեցնի գործողությունների պլանը, որով պետք է առաջնորդվենք առաջիկայում: Մենք նոյեմբեր ամսին Երևանում ընդունելու ենք սամբոյի աշխարհի մեծերի և բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունները, և այս համատեքստում ևս մեր համագործակցությունը շատ կարևոր է»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Կողմերը դիտարկել են համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը, որը կներառի նաև միջազգային փորձի փոխանակումը, Հայաստանի սպորտի բնագավառում բարձրացնելու դոպինգի դեմ պայքարի կառավարման արդյունավետությունը:

Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրեն Թոմ Մեյը բարձր է գնահատել Հայաստանի հետ շարունակական աշխատանքները և նշյալ կարևոր առաջնությունները Երևանում անցկացնելու հանգամանքը, ինչը, ըստ նրա, մատնանշում է սպորտի ոլորտում ՀՀ կառավարության առանձնահատուկ վերաբերմունքը: Նա ընդգծել է, որ ոլորտի խնդիրները՝ սկսած մարզիկների կրթությունից և դոպինգ ստուգումների բարելավումից: