Լուրեր
Ազդարարվել է «Հորիզոն-2020» թվիննինգ COBRAIN ծրագրի մեկնարկը

Այսօր ազդարարվել է ԵՊԲՀ համակարգմամբ Հայաստանում երբևէ շահած առաջին «Հորիզոն-2020» թվիննինգ COBRAIN ծրագրի մեկնարկը: Այդ նպատակով հրավիրված գիտաժողովին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ

Սպարտակ Ոսկանյանն ավարտել է ելույթները ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում

Հունվարի 9-22-ը Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացվել են երրորդ ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը, որոնց մասնակցել է 79 երկրի 1800-ից ավելի մարզիկ: Հայաստանն այս խաղերում ունեցել է մեկ ներկայացուցիչ՝ 16-ամյա դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը: 1,5 կմ

ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում այցելել է «Տորիանո» տարրական դպրոց

Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այցելել են «Տորիանո» տարրական դպրոց: Նախարարը ծանոթացել է կրթական ծրագրի STEM բաղադրիչին, դպրոցի տնօրինության հետ քննարկել համայնքահեն կրթական ծրագրի ձևավորման կարևորությունը: Միացյալ Թագավորության այս տարրական

Սամվել Տեր-Սահակյանը և Մարիա Գևորգյանը՝ շախմատի Հայաստանի առաջնության չեմպիոններ

Ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց 80-րդ և կանանց 75-րդ առաջնությունները: Տղամարդկանց առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել է Սամվել Տեր-Սահակյանը, որը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք իրենց ակտիվում գրանցել են

Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը՝ դահուկավազքի ՀՀ առաջնության չեմպիոններ

Հունվարի 16-19-ը Աշոցքում կայացել է Հայաստանի դահուկավազքի 2020 թվականի բաց առաջնության առաջին փուլը, որին մասնակցել է 30 դահուկորդ: Տղամարդկանց 10 կմ դասական ոճում 33:25.6 րոպե արդյունքով չեմպիոն է դարձել Միքայել Միքայելյանը (ՖԻՄԱ-Աշոցք): Երկրորդ

Հայտնի են ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնության մրցանակակիրները

Հունվարի 16-18-ը Ծաղկաձորում կայացել է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 12 տղամարդկանց և 8 կանանց թիմեր: Տղամարդկանց պայքարում հաղթել է ՖԻՄԱ-ն (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբ) ներկայացնող քառյակը՝ Աշոտ Բալաբեկյան, Ռազմիկ Հակոբյան, Արման Միսկարյան և

Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե մեդալ են նվաճել Նիսի մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հաջողությամբ է մեկնարկել նոր մրցաշրջանում: Հունվարի 18-19-ը մեր ընտրանին Ֆրանսիայի Նիս քաղաքում մասնակցել է օլիմպիական չեմպիոն Ժան Անրի Դեգլանի անվան մրցաշարին և նվաճել 7 մեդալ: 97 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական խաղերի,

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Լոնդոն՝ մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական համաժողովին։ 2013 թվականից ի վեր Համաշխարհային կրթական ֆորումը կրթության

Նոր մարզագույք` 330 ուսումնական և 56 մարզական հաստատության համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 330 ուսումնական հաստատության (դպրոց, արհեստագործական ուսումնարան և քոլեջ) և 56 մարզական կառույցի տրամադրել է նոր մարզագույք. բաշխման գործընթացն արդեն ավարտված է: ՀՀ կառավարության 2019 թվականի