Հունվարի 16-19-ը Աշոցքում կայացել է Հայաստանի դահուկավազքի 2020 թվականի բաց առաջնության առաջին փուլը, որին մասնակցել է 30 դահուկորդ:

Տղամարդկանց 10 կմ դասական ոճում 33:25.6 րոպե արդյունքով չեմպիոն է դարձել Միքայել Միքայելյանը (ՖԻՄԱ-Աշոցք): Երկրորդ տեղը զբաղեցրել է Թադևոս Պողոսյանը (33:45.4, Աշոցք), իսկ եռյակը եզրափակել է Երվանդ Մանուկյանը (38:32.4, Աշոցք): 10 կմ ազատ ոճում կրկին լավագույն արդյունքը (28:30.8 րոպե) գրանցել է Միքայել Միքայելյանը, երկրորդը Թադևոս Պողոսյանն է (29:57.6), իսկ երրորդ տեղում Մյասնիկ Ղարիբյանն է (32:32.0, Գյումրի-1): Տղամարդկանց 1.4 կմ արագավազքում ևս առաջին տեղը զբաղեցրել է Միքայել Միքայելյանը: Երկրորդ մրցանակակիրը Թադևոս Պողոսյանն է, իսկ երրորդ տեղում Երվանդ Մանուկյանն է:

Կանանց պայքարում բացարձակ չեմպիոն է դարձել Կատյա Գալստյանը, որը լավագույն արդյունքն է գրանցել դասական ու ազատ ոճերում և արագավազքում:

5 կմ դասական ոճ, կանայք

  1. Կատյա Գալստյան – 19:26.1 (ՖԻՄԱ-Աշոցք)
  2. Վարսենիկ Ավետիսյան - 24:55.2 (Գյումրի-1)
  3. Անգելինա Մուրադյան – 25:54.8 (Աշոցք)

5 կմ ազատ ոճ, կանայք

  1. Կատյա Գալստյան - 16:56.5 (ՖԻՄԱ-Աշոցք)
  2. Անգելինա Մուրադյան – 21:57.4 (Աշոցք)
  3. Վարսենիկ Ավետիսյան – 22:04.7 (Գյումրի-1)

1.4 կմ արագավազք, դասական ոճ, կանայք

  1. Կատյա Գալստյան (ՖԻՄԱ-Աշոցք)
  2. Վարսենիկ Ավետիսյան (Գյումրի-1)
  3. Անգելինա Մուրադյան (Աշոցք)

Նշենք, որ Հայաստանի դահուկավազքի բաց առաջնությունն ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի օրացույցային պլանում և համարվում է վարկանիշային: Առաջնության երկրորդ փուլը կկայանա փետրվարի 7-9-ը կրկին Աշոցքում: