Լուրեր
Աշխատանքային խորհրդակցություն` Կրթության տեսչական մարմնի 2021 թվականի գործունեության վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ՀՀ կրթության տեսչական մարմնի 2021 թվականի տարեկան հաշվետվության նախագծի քննարկման նպատակով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ԿԳՄՍ

Մեկնարկել են «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ մեկնարկել են ավանդական «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը, որին հայաստանյան 15 բուհի շուրջ 300 դասախոս և աշխատակից է մասնակցում: Խաղերի ծրագրում ներառված է 7 մարզաձև՝ արագ շախմատ, հրաձգություն, բադմինտոն, սեղանի թենիս, ուժային եռամարտ, պարանի

Հայտնի են ՀՀ ձյան վոլեյբոլի 2022 թվականի բաց առաջնության հաղթողները

Ավարտվել է ՀՀ ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց բաց առաջնությունը, որին տղամարդկանց 17 և կանանց 11 թիմ է մասնակցել Հայաստանից և Վրաստանից։ Կանանց պայքարում կիսաեզրափակիչում միմյանց դեմ մրցել են «Վան-1» և «Թբիլիսի» թիմերը. «Վան-1»-ը 2:0 հաշվով հաղթանակ է

Քննարկվել են ՄԿՈՒ ոլորտի օրենսդրական բարեփոխումները

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ և ԳՄՀԸ-ի (GIZ) օժանդակությամբ այսօր նախաձեռնել էր կլոր սեղան-քննարկում՝ «Մասնագիտական կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումները աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելներն արդյունավետ գործարկելու և որակյալ մասնագետներ

Նախագիծ. նոր փոփոխություններ՝ կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Փաստաթղթի մշակումը պայմանավորված է 2021

Տեղի են ունեցել «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության խորհրդարանական լսումներ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ նախորդ տարվա դեկտեմբերին առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ: Լսումներին մասնակցել են հանրակրթության ոլորտի, փորձագիտական և քաղհասարակության

Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Այսօր՝ հունվարի 25-ին, «Դինամո» մարզահամալիրում մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցումների մեկնարկը 16:00-ին է: Հայաստանի առաջնությանն ավելի քան 80 բռնցքամարտիկ կմասնակցի Երևանից, Գյումրիից, Վանաձորից և հանրապետության այլ մարզերից: Երեկ կայացել են մրցաշարի կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Հայաստանի առաջնության

Տեղի է ունեցել «Պատմություն #5» ռեսուրսատուփի շնորհանդեսը

Կրթության միջազգային օրը՝ հունվարի 24-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Պատմություն #5. բացակա՝ պատմության դասից, ներկա՝ անցյալում» ռեսուրսատուփի շնորհանդեսը: Ռեսուրսատուփը մշակել են ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Պարադիգմա» կրթական հիմնադրամը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի,

Կարեն Գիլոյանը մասնակցել է շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնության հաղթողների պարգևատրման արարողությանը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունվարի 24-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցել է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությանը: Կարեն Գիլոյանը, շնորհավորելով հաղթողներին, ընդգծել է, որ Հայաստանի առաջնությունը հերթական անգամ ցույց տվեց՝ մենք կարող ուժեր ունենք.