Սպորտի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի կազմավորման 55-ամյակի կապակցությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ոստիկանության մարզիկ վետերանները խրախուսվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերով: Պարգևները վետերան մարզիկներին հանձնել է
Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հայաստանի ներկայացուցիչները 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 11-21-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում: Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 մասնակիցներ՝ 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանը,

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Բի թու Էս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիա» ՀԿ-ն անցկացրել է գաղափարաթոն, որի շրջանակում 18 երիտասարդական թիմերի հնարավորություն է տրվել գաղափարները վերածելու բիզնես նախագծերի։ ՍՁ գաղափարաթոնին մասնակցելու ցանկություն էր

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է ուսուցիչների՝ լսելու նրանց առաջարկները, հուզող հարցերն ու խնդիրները։ Հանդիպման մասնակից ուսուցիչների բարձրացրած հարցերը մասնավորապես վերաբերել են ներառական կրթության արդյունավետության բարձրացմանը, դասվարների կողմից դասավանդվող

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է

Համահայկական խաղերի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է տարածք՝ հանրային-մշակութային և սպորտային ավանի կառուցման համար: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կտրամադրվի «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասը՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով։ Ծրագիրն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգ: Զանգահարելով 010 599 699 հեռախոսահամարին և ընտրացանկերի օգնությամբ հետևելով ձայնային հրահանգներին՝ զանգահարող քաղաքացին կարող է ընտրել նախարարության գործառույթներին առնչվող այն ոլորտը, որին վերաբերում է հարցը