Լուրեր
Ղրղզստանի կրթության նախարարի տեղակալի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ղրղզստանի կրթության նախարարի տեղակալ Բայմուրզաև Մուխտարբեկ Արապբաևիչին, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու մայիսի 18-22-ը Երևանում անցկացվող Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սննդի» կայուն ազգայնացմանը նվիրված միջոցառումներին։ Հանդիպմանը մասնակցել

Արաքսիա Սվաջյանն ընդունել է Տաջիկստանի կրթության և գիտության նախարարի տեղակալին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Տաջիկստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մուզաֆարզոդա Բադրիդդինին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուն։ Տաջիկստանի կրթության և

Սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծի քննարկում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է սպորտի ոլորտի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը: Նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը ներկայացրել է միջնաժամկետ

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2026 թ. ամառային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացություն

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից կայացրած եզրակացությունը:

Կայացել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման արարողությունը

Վաղարշապատում այսօր տեղի է ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության այլ անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներ: Ներկա է եղել

«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով ուսուցչական համաժողովին մասնակցության հրավեր

ԿԳՄՍ նախարարությունը մայիսի 27-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (Ալ. Մանուկյան 1) կազմակերպում է ուսուցչական համաժողով՝ «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով: Արդեն ավանդույթ դարձած համաժողովի նպատակն է արձանագրել հանրակրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների ընթացքը, կիսվել

Միջազգային պատվիրակներն ուսումնասիրում են դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի առաջավոր փորձը

Դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի առաջավոր փորձին ծանոթանալու նպատակով մեր երկրում են գտնվում միջազգային պատվիրակություններ, որոնք հետաքրքրված են հայաստանյան մոդելի արդյունավետությամբ և իրենց երկրներում ՀՀ փորձի տեղայնացմամբ։ «Դպրոցական սննդի ծրագրերի կայուն ազգայնացումը՝ գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» խորագրով համաժողովին ներկա են

Թանգարանների միջազգային օր. պարգևատրվել են ոլորտի մի խումբ աշխատակիցներ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքի համար պարգևատրվել են նախարարության մեդալով, պատվոգրերով

Այց «Հին Խնձորեսկ» և ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցներ

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են նաև «Հին Խնձորեսկ» և ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցներ։ Նախորդ տարվանից մեկնարկել են Խնձորեսկի հնավայրի բարեկարգման աշխատանքները։ Իրականացվել են մաքրման, բարեկարգման,