Լուրեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջին անգամ հոկտեմբերի 17-ը հայտարարվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր, որը համայնքների կենսունակ ավանդույթները, գիտելիքն ու ունակությունները պահպանելու ու առաջ մղելու նշանակալի նախաձեռնություն է: Այս օրվա ճանաչումը ոչ միայն տոն է, այլև

ՀՀ պատվիրակությունն այցելել է Ղազախստանի ազգային թանգարան

Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական, մշակութային հաստատություններ: ՀՀ պատվիրակությունը, մասնավորապես, այցելել է Ղազախստանի ազգային

Մեկնարկել է մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված վերապատրաստման դասընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում հոկտեմբերի 15-18-ն անցկացվում է վերականգնման և ժառանգության պահպանության ոլորտի հայ մասնագետների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը: Ծրագրի մեկնարկին ներկա են եղել

Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի 76-րդ միջազգային ցուցահանդեսին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 16-20-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է ավելի քան 20 տարի: Ցուցահանդեսում ներկայացվում է Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին հրատարակված

Ղազախստանում հայկական մշակութային օրերի առանցքում Ազնավուրի և Փարաջանովի ստեղծագործական ժառանգության ներկայացումն է. Ժաննա Անդրեասյան

Ղազախստանում այսօր մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը, որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Մշակույթի օրերի հանդիսավոր բացմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը

Ժաննա Անդրեասյանը և  Աիդա Բալաևան  համագործակցության հուշագիր են ստորագրել 

Աստանա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր, որում նախանշված են երկու պետությունների միջև ոլորտային համագործակցության ուղղությունները: Ժաննա Անդրեասյանը և Աիդա

Մեկնարկում է ReA Fest-ը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-26-ը կանցկացվի ReA Fest-ը` Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը: Կինոյի տանն այսօր տեղի է ունեցել «ՌեԱ» փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են փառատոնի ծրագիրը, սպասվող միջոցառումները, ֆիլմացանկը,

Կայացել է «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացման առաջնախաղը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացման առաջնախաղը: Ներկայացմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի

Քննարկվել է մշակութային, կրթական կենտրոնի ստեղծման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ երկրամասի GreenIron հիմնադրամի պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍ նախարարության հետ հնարավոր համագործակցության հեռանկարները GreenIron ծրագրի շրջանակում, որը միտված է Վանաձորում մշակութային և