ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում
Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում բացվել է «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու–Հարմինուա–Արմինա» խորագրով ցուցահանդեսը: Խորագրում ներառվել են Իրանում գտնվող հայտնի Աքեմենյան շրջանին պատկանող Բեհիսթունյան արձանագրության երեք լեզուներում զուգահեռաբար օգտագործված հին Հայաստանի անվանումները՝ Ուրաշտու-Հարմինուա-Արմինա։ Հատուկ ձևավորմամբ
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում 68 մլն 242 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարն ուղղվել է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին անհրաժեշտ բալետային հատակի ձեռքբերմանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թվականին իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» հանրապետական կրթամշակութային ծրագիրը: Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները: Մասնավորապես, փաստաթղթի նպատակներից են՝ մշակութային և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «ՀԱՄ Ա ՏԵՂ․ Կալավանի համերը» ծրագիրն ամփոփվել է: Ծրագիրն իրականացվել է «Մշակույթը հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպության
Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված` կոմպոզիտորի տուն-թանգարանում վերաբացվել է մշտական ցուցադրությունը՝ նոր գեղարվեստական ձևավորմամբ։ Միջոցառման բացմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է թանգարանի մշտական նոր ցուցադրության բարձր
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը նոյեմբերի 2-3-ը Երևանում անցկացնում է միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին։ Համաժողովը մեկնարկել է նոյեմբերի 2-ին, որին մասնակցում են Եվրոպայի և Ասիայի երկրների կինոլորտի առաջատար մասնագետները։ Այս հարթակը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ քաղաք, որտեղ ներկա է եղել Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնի բացման արարողությանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի առաջին կանգառը Արտաշատ քաղաքի գեղագիտական կենտրոնն էր, որտեղ անցկացվում