Լուրեր
Ի գիտություն օտարերկրյա պետություններում սովորող ՀՀ քաղաքացիների

Օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ՀՀ քաղաքացիները տարկետում ստանալու համար պետք է դիմեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ներկայացնելով հետևյալ

Տեղի կունենա «Ուկրաինական երգերը Սպենդիարյանի մշակումներում» խորագրով համերգ

Հոկտեմբերի 26-ին` ժամը 16:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ուկրաինական երգերը Սպենդիարյանի մշակումներում» խորագրով համերգ: Ա. Սպենդիարյանի ուկրաինական ժողովրդական երգերի մշակումները կհնչեն բնագրով՝ ուկրաիներենով: Ելույթ կունենան՝ Լիաննա Վարդանյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո), Մկրտիչ Մկրտչյանը (բարիտոն), Կարինե Հովհաննիսյանը (դաշնամուր): Միջոցառմանը կմասնակցեն նաև Տերնոպոլի

Մեկնարկում է «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 19-22-ը` Տավուշի մարզում և նոյեմբերի 7-20-ը` Երևանում կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնը: Փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբեր 19-ին` Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի դահլիճում: Փառատոնի մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․Հարությունյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Կոմիտասի և Հովհ․ Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառումներին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին կբացվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգը: Կարևոր այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Ցուցահանդեսին

ՀՀ-ում ավարտվել են տեքստիլի վերականգման և պահպանման սեմինարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ընդունել է Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտական ինստիտուտի (Tokyo National Research Institute for Cultural Properties) գլխավոր տնօրեն Տակամասա Սաիտոյին, կոնսերվացման նախագծի բաժնի վարիչ Կեն Կանաիին, հնագիտության գիտաշխատող Հիրո Կանշային և ճապոնացի

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վրաստանի իր գործընկերոջը

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիին։ Երկու երկրների նախարարները հանդիպման սկզբում ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև եղած ջերմ, բարեկամական հարաբերությունների կարևորությունը

ԿԳՄՍ նախարարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությունը՝ շարունակական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը վերահաստատել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ասիական զարգացման

Երևանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ վեհաժողովը

Երևանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆ Գրոլիմունդը և կրթության որակի ապահովման 100-ից ավելի հեղինակավոր մասնագետներ աշխարհի

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի մանրանկարչական աշխատանքների ցուցահանդես

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա Լիլիթ Ամիրջանյանի անհատական ցուցահանդեսի բացումը՝ «Եկայք առ իս…» խորագրով: Կներկայացվեն մանրանկարչական աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 27-ը: Մուտքն ազատ է: