Լուրեր
Ֆրանսիան կօժանդակի ԼՂ մշակութային ժառանգության պահպանման հարցում. Հայաստանի և Ֆրանսիայի նախարարների պաշտոնական հանդիպումը

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցի շրջանակում Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՖՀ մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի պաշտոնական հանդիպումը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ

Կառավարությունը սահմանել է դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում սահմանել է դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները՝ «ՀՀ-ում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրի շրջանակում պետբյուջեի միջոցների հաշվին դպրոցների և կրթահամալիրների կառուցման համար: Այն իրականացվում է ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի

«Ժառանգություն կերտողները»․ մեկնարկում է համաեվրոպական ստեղծագործական մանկապատանեկան մրցույթը

Հայաստանը 2024 թ․ նախատեսում է միանալ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մրցույթին։ Համաեվրոպական ծրագրի շրջանակում Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հայտարարում է «Ժառանգություն կերտողները» ստեղծագործական մանկապատանեկան մրցույթ: Ստեղծագործական մանկապատանեկան մրցույթն անցկացվում է հետևյալ ժանրերում․ 1․

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Լոռու մարզի Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից գույք

«ՌեԱնիմանիա» միազգային 15-րդ փառատոնի շրջանակում բացվել են Լև Ատամանովի և Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի աստղային ճեմուղում տեղադրվել են հայ մուլտիպլիկացիոն ֆիլմերի հիմնադիր Լև Ատամանովի և մեծանուն անիմատոր, նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը։ Անվանական հուշաստղերի բացման

Կարողությունների զարգացման դասընթաց՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները հոկտեմբերի 25-27-ը Երևանում կմասնակցեն կարողությունների զարգացման եռօրյա դասընթացի, որը կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» կազմակերպության հետ համատեղ: «Քաղաքացիական կրթություն

Ամփոփվել է «Ավանդական խաղերի գրառումներ ՀՀ Արագածոտնի մարզում» ծրագիրը

Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Ավանդական խաղերի գրառումներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում» ծրագիրը: Ամփոփիչ միջոցառումները կայացել են Երևանի թիվ 104 հիմնական

Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում ՅՈւՆԵՍԿՕ միջազգային մրցանակ

Մեկնարկել է Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում ՅՈւՆԵՍԿՕ միջազգային մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը: Մրցանակային ֆոնդը կազմում է 300 000 ԱՄՆ դոլար՝ նախատեսված առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակը շնորհվելու է տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական և հետազոտական