Լուրեր
Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշանակահար Հայկ Մելիքյանը Հարավային Ամերիկայի մի քանի երկրում հանդես կգա համերգային ծրագրով՝ ներկայացնելով հայ դասական կոմպոզիտորների գործերը: Հունիսի 25-ին Հայկ Մելիքյանը ելույթներով հանդես կգա Ուրուգվայում՝ հեղինակավոր «Սոլիս» համերգասրահում, Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգը

Հաստատվել է դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի հարցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի լրամշակված հարցաշարը: Ըստ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագրման համար քննությունների կազմակերպման կարգի՝ հավաստագրումը պարտադիր գործընթաց է:

«Յուրաքանչյուր աշակերտ ունի ինքնուրույն միտք, ստեղծագործելու կայծ». ուսուցչուհի Գոհար Մկրտումյանը՝ էսսե գրելու մասին

Տավուշի մարզը երեք տարի է՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացում է, և այս տարի տավուշցի 9-րդ դասարանցիներն առաջին անգամ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն հանձնել են՝ էսսե գրելով: «Սա ընդամենն աշխատելու, սովորելու, աշխատանքի այդ տեսակը կատարել կարողանալու

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր դերասանուհի Լալա Մնացականյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 2024 թվականի հունիսի 22-ին 66 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Լալա Մնացականյանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր

Նոր ծրագրի մեկնարկ Մանկավարժական համալսարանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր մասնակցել է «Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման մոտեցման կիրառումը վերականգնողական աշխատանքների միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար» ծրագրի մեկնարկային հանդիպմանը։ Շվեյցարիայի Լյուցեռնի համալսարանի, ՀՊՄՀ-ի

Քարի, մետաղի և կտավի միջոցով մարդասիրության քարոզչի՝ Երվանդ Քոչարի 125-ամյակը կմեկնարկի «Քոչար ֆեստ» ծրագրով

Այս տարի լրանում է հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական ծրագրերն ու միջոցառումները պաշտոնապես ներկայացվել են Երվանդ Քոչարի թանգարանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որին նախորդել է նամականիշի մարման

ԿԳՄՍ նախարարի՝ Գերմանիա այցի շրջանակում քննարկվել են հայագիտության զարգացման վերաբերյալ հարցեր

Գերմանիայում ՀՀ դեսպանատանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի ներկայացուցիչ, հայագետ-գիտնական Արմենուհի Դրոստ Աբգարյանի և Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոյ Քնոքենի հետ: Քննարկվել են Գերմանիայում հայագիտության պահպանմանը և զարգացմանն առնչվող հարցեր: Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի

«Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ». նոր նամականիշ

Մեծանուն քանդակագործ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի 125-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ «Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» թեմայով: Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի