Լուրեր
Իրականացվել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի առաջին փուլի ուսուցման առաջին մոդուլը

Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում 2019 թվականի հոկտեմբերի 10-13-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի առաջին փուլի ուսուցման առաջին մուդուլը: Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական աշխատանք կատարող

Կարևորվելու են տևական ազդեցություն, երկրի ճանաչելիության, միջազգային վարկանիշի բարձրացմանն ուղղված ծրագրերը. Ա. Խզմալյան

Հոկտեմբերի 23-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված մշակութային քաղաքականության հիմնական ուղղություններին, մինչև տարեվերջ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերին, մշակութային կրթության ռազմավարության առանձնահատկություններին, դրամաշնորհների

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան ուսումնական տարածք,

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու համագործակցության նոր ուղղությունները: Դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է,

Հոբելյանական համերգ՝ նվիրված Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 80-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի և Ժնևի կոնսերվատորիայի մասնակցությամբ՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված

«ՌեԱնիմանիա» 11-րդ փառատոնի հատուկ ծրագիրը նվիրվում է նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95 և կինոռեժիսոր, սցենարիստ Արման Մանարյանի 90 ամյա հոբելյաններին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ հոկտեմբերի 24-29-ը կանցկացվի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Արարողությանը կմասնակցեն նաև փառատոնի հատուկ հյուրերը: Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350

Վիրտուալ այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հետ համատեղ շարունակում է Հայաստանի թանգարաններ վիրտուալ այցելությունները: Այս անգամ, Էրեբունի-Երևան տոնակատարությունների շրջանակում, կազմակերպվել էր այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Ուղիղ հեռարձակմամբ առցանց շրջայցը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին: Ձեռնարկի

Կրթությունն ու մշակույթը՝ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի հարցերով գլխավոր տնօրենին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ԵՄ կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի հարցերով գլխավոր տնօրեն Թեմիս Քրիստոֆիդոուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է այն հիմնական ուղենիշները, որոնք ընկած են ոլորտային

Թումանյանական օլիմպիադայի ամփոփում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հ. Թումանյանի թանգարանը կազմակերպել է համահայկական թումանյանական օլիմպիադա, որին մասնակցել է մայրաքաղաքի և մարզերի շուրջ 300 դպրոցի ավելի քան 3300 աշակերտ: Գրողի թանգարանում այսօր տեղի է ունեցել թումանյանական օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը, որին ներկա են