Լուրեր
Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունը

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը տեղափոխվել է և կանցկացվի Մոնտենեգրոյում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը դիմել է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային (EUBC) որպեսզի վերջինս փոխի մրցավայրը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու այդ

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ ու օլիմպիական ուղեգիր է նվաճել

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի գործող չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 5-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մոլդովայի ներկայացուցիչ Մաքսիմ Սաչուլտանի նկատմամբ: Թևանյանն

Ծաղկաձորում կայացել է ամենամյա երիտասարդական ֆորումը

Ծաղկաձորում տրվել է երիտասարդական ամենամյա ֆորումի մեկնարկը, որի բացմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 2023 թվականին երիտասարդական ֆորումը նվիրված է «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը։ Այն նպատակ ունի երիտասարդության հարցերով

Ըմբիշ Արսեն Հարությունյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալ և օլիմպիական ուղեգիր է նվաճել

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի եռակի չեմպիոն, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 11:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի նկատմամբ: Սա Հարությունյանի երրորդ բրոնզե մեդալն

Երիտասարդական համաժողովի առանցքում «Կամավոր․հայ» հարթակն էր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երիտասարդական ակումբների դաշնության կողմից ստեղծված «Կամավոր․հայ» հարթակը ներկայացվել է Երիտասարդական համաժողովի ընթացքում: Համաժողովի նպատակն էր ներկայացնել «Կամավոր․հայ» հարթակը և երիտասարդական

Ըմբշամարտի ԱԱ. Արման Անդրեասյանը՝ բրոնզե մեդալակիր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել: Մինչև 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ վճռորոշ գոտեմարտում 12:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուի նկատմամբ։

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի կրկնակի փոխչեմպիոն

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային առաջին հորիզոնականն է զբաղեցրել: Մրցումային վերջին օրը՝ սեպտեմբերի 17-ին, Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է աշխարհի փոխչեմպիոն՝ երկամարտի 460 կգ

Ըմբշամարտի ԱԱ. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։ Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մարտական կազմերով կմասնակցեն վարկանիշային ԱԱ-ին։ Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները․ Հայաստանի