Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 102 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը երկամարտի 347 կգ արդյունքով (154+193 կգ) ոսկե մեդալ է նվաճել:

Հայ ծանրորդը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 145, 150, 154 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա նվաճել է փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում Ալեքսանդր Լազարյանը բարձրացրել է 186, 190, 193 կգ կշռող ծանրաձողերն ու փոքր ոսկե մեդալ է նվաճել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 81 կգ քաշային Միլենա Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների պայքարում:

Հայ մարզուհին երկամարտում ցույց է տվել 218 կգ արդյունք ու արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը: Պոկում վարժությունում Խաչատրյանը բարձրացրել է 96 կգ կշռող ծանրաձողը և այս վարժությունում դարձել է փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում նա 122 կգ արդյունքով դարձյալ փոքր արծաթ է նվաճել: