Լուրեր
Կրթաթոշակ` «Աշխարհը Սերբիայում» ծրագրի մասնակցության համար

Սերբիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2022-2023 թթ. ուսումնական տարվա համար հայտարարել է «Աշխարհը Սերբիայում» ծրագրի մեկնարկը, որի շրջանակում Սերբիայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակ: Ծրագրին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները: Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2022 թվականի հոկտեմբերի

Պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է

2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու պետական աջակցության ծրագիրը շարունակվում է: Կառավարության՝ սեպտեմբերի 1-ին կայացած նիստում ընդունված որոշմամբ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով գումար է

Տրվել է «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի մեկնարկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» (Generation AI) ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը: Միջոցառման ընթացքում կողմերը՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

2 մլրդ 232 մլն դրամ լրացուցիչ հատկացում` կրթական, մարզական և մշակութային հաստատություններում կապիտալ ծրագրերի համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել 3 մլրդ 366 մլն 667 հազար 800 դրամի վերաբաշխում, որից 1 մլրդ 133 մլն 879 հազար դրամն ուղղել

«Սեպտեմբերի 1-ը սպասումների մեծ ծավալ և երազանքների խտացում ամփոփող տոն է». Վահրամ Դումանյան

Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա առիթով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել են Երևանի Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոց: Միջոցառմանը ներկա է եղել նաև

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Պատահական չէ, որ նոր ուսումնական տարին բոլորիս համար ընկալվում է որպես նոր անելիքների, երազանքների ու նպատակների, նոր գաղափարների արդյունավետ իրականացման

Նախադպրոցական հաստատությունների տնօրենների հետ հանդիպմանը քննարկվել է նոր չափորոշչի փորձարկումը

Կառավարության որոշմամբ հաստատվել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որի հիման վրա մշակված ուսումնական նոր ծրագրերն այս տարի փորձարկվելու են 60 նախադպրոցական հաստատություններում: Փորձարկումից հետո ուսումնական նոր ծրագրերը կլրամշակվեն և կներդրվեն ողջ հանրապետությունում: Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանն

«Մեզ համար առաջնային է, որ բոլոր երեխաներն ունենան կրթության հավասար հնարավորություններ». Ժաննա Անդրեասյան

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում այսօր տեղի է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ավագ դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը,

Տարածաշրջանային լեզուների ուսուցման առարկայական ծրագրերի հեղինակները պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով

Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարածաշրջանային լեզուների ուսուցման իրականացման նպատակով պարսկերենի, վրացերենի, թուրքերենի և ադրբեջաներենի առարկայական ծրագրերի հեղինակներն այսօր պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրերով: Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հանձնելով պարգևները, շնորհակալություն է հայտնել նրանց համագործակցության