2023 թ. դեկտեմբերի 5-19-ը Իսրայելի «Մաշավ» զարգացման միջազգային համագործակցության գործակալության կողմից կազմակերպվում է «Community Services for Older Persons to promote Optimal Aging» խորագրով դասընթացը:
Ծրագիրը միտված է բարելավելու տարեց բնակչության համար իրականացվող ծառայությունների որակը՝ կարևորելով համայնքի դերը առողջ, անվտանգ և արժանապատիվ ծերություն ապահովելու գործում, նպաստելով տարեց քաղաքացիների ակտիվ մասնակցությունը սոցիալական, հասարակական բոլոր գործընթացներին:
Նպատակն է վերլուծել և հասկանալ, թե ինչպես բարելավել քաղաքային միջավայրը տարեցների տարբեր կարիքների համար, ուսումնասիրել օրենսդրական դաշտը, քննարկել այն մարտահրավերները, որոնց բախվում են տարեցները, իրականացնել փորձի փոխանակում տարբեր մշակույթներում ծերացման հայեցակարգի մասին:
Դասընթացին դիմելու վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 13-ն է, անգլերենի գրավոր և բանավոր իմացությունը պարտադիր է:
Դասընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ կից նյութից: