ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն համատեղ անցկացրել են EU4Youth՝ «Երիտասարդների ներգրավման ճանապարհային քարտեզներ» ծրագրի ամփոփիչ համաժողովը՝ «Երիտասարդների մասնակցության, զբաղվածության և ձեռներեցության խթանումը Հայաստանում․ EU4Youth ծրագրի ընթացիկ գործողությունները և 2023-ի պլանները» խորագրով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգին: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, ԿԳՄՍՆ զարգացման և մոնիթորինգի
Հանրապետությունում մեկնարկել է 2023 թվականի բուհական ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Հունվարի 15-ին տեղի են ունեցել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները: ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 14 քննական կենտրոնում, որոնցից 3-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում: Մասնավորապես, Սյունիքում՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքի կրթօջախներին, կրթամշակութային կենտրոններին և հայերենի ուսուցմամբ բոլոր տեսակի ուսումնական հաստատություններին ուսումնական գրականության ու ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագիրը՝ 2023-2024 ուսումնական տարվա համար: Հայտերի ընդունման նպատակն է հավաքագրել դասագրքերի պահանջարկը.
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի հերթական նիստում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրավերով այսօր տեղի է ունեցել հանդիպում հանրակրթության նոր չափորոշիչների ներդրմամբ պայմանավորված դասագրքերի հրատարակության գործընթացով հետաքրքրված ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ: 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթով հետաքրքրված անձանց
ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների
Ցուկուբայի համալսարանը (Ճապոնիա) Հայաստանին հատկացրել է տնտեսական և հանրային քաղաքականության մագիստրոսական ծրագրով (Master's Program in Economic and Public Policy) առկա ուսուցման երկու կրթաթոշակային տեղ: Կրթաթոշակը ներառում է՝ ուսման և գրանցման վճարներ (ամբողջական փոխհատուցում), թռիչքներ դեպի Ճապոնիա և հակառակ ուղղությամբ,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիտվայի մասնավոր դպրոցների ցանցի հիմնադիր Աուստեյա Լանդսբերգիենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում հայ-լիտվական համագործակցության զարգացման հարցերը,