ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:
Քննությունները կանցկացվեն՝
- հունվարի 9-ին՝ «Հայոց լեզու և գրականություն».
- հունվարի 12-ին՝ «Մաթեմատիկա».
- հունվարի 16-ին՝ «Հայոց պատմություն»:
Հիշեցնենք՝ համաձայն պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցի համաձայն՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից՝ 10 օրվա ընթացքում և հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը: