Լուրեր
«Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմայով նամականիշեր են շրջանառության դրվել

2020 թվականի նոյեմբերի 30-ին շրջանառության է դրվել երեք նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: 240, 330 և 350 ՀՀ դրամ անվանական արժեքով երեք փոստային նամականիշերի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն:

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, այս տարի Covid-19-ով պայմանավորված, անցկացվել է հեռավար։ «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին է արժանացել ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Մրցանակը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք է մատուցվում հայ կինոյի մեծերին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք է մատուցվում հայ կինոյի մեծանուն վարպետներին: Նոյեմբերի 23-30-ը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության փոքր դահլիճում տեղի կունենան հատուկ ցուցադրություններ։ Ծրագիրը՝ ստորև

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ուղեցկությամբ, այսօր այցելել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ ծանոթանալու շինարարական և նորոգման աշխատանքների ընթացքին: Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ներկայացմամբ՝ այս պահին հիմնանորոգվում է թատրոնի

Վերանորոգվում են մշակութային հաստատությունները, արդիականացվում` ենթակառուցվածքները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն։ Նախարարին ներկայացվել են մշակութային հաստատություններում իրականացված և ընթացիկ շինարարական և այլ բնույթի աշխատանքները։ Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը նշել է, որ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է միջազգային պատկան մարմիններին՝ պահանջելով անհապաղ կանխել մշակութային վանդալիզմը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին մշտապես կապի մեջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների հետ, որոնց ուշադրությունն է հրավիրում Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։

Արցախի հավատալիքները. հավկիթ և ալյուր

Հին ժամանակներում արցախցիները հավկիթին մոգական զորություն էին վերագրում: Հավկիթը դնում էին ջրով լի թասի մեջ և զետեղում այն առարկայի կողքին, որն անհրաժեշտ էր պաշտպանել չար աչքից: Բացի այդ, տան դռան դիմացի պատից կախում էին գույնզգույն թելերով կամ

Արցախի գանձերը. Տիգրանակերտ

Արցախի Տիգրանակերտը գտնվում է Արցախի հանրապետության Ասկերանի շրջանում, լեռնաշխարհի երկրորդ խոշոր գետի` Խաչենագետի ներքնահովտում: Այն տարածվում է Վանքասար լեռան հարավ-արևմտյան ներքնալանջի վրա և դրան կից գոգավորությունում` Արքայական աղբյուրների հարևանությամբ, զբաղեցնելով ավելի քան 70 հեկտար տարածություն: Քաղաքը մ.թ.ա.