Հուլիսի 22-ին՝ ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Երկիր Արմենիա, երազ Արմենիա» խորագիրը կրող համերգով հանդես կգա մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին:

Համերգային երեկոյին հիմնականում կհնչեն կոմպոզիտորի՝ Կոմիտասի, Ռազմիկ Դավոյանի և իր հեղինակած բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր: Նշենք, որ համերգի բեմի ձևավորումը իրականացրել է «Արդեան» կազմակերպությունը:

Վահան Արծրունին առաջադեմ հայ ստեղծագործող է, ով, հավատարիմ մնալով հայ երաժշտության ավանդույթներին, համադրելով ազգային, ակադեմիական և ժամանակակից երաժշտության արտահայտչամիջոցները, իր արվեստով հաստատում է ուրույն մշակութային տեսակ և արժեքային համակարգ։ Ստեղծագործում է երաժշտության բազմաթիվ ոլորտներում` կամերային երաժշտությունից մինչև ռոք և ֆյուժն, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և հոգևոր երաժշտություն։