Լուրեր
Համագործակցության հուշագրեր են կնքվել մասնավոր հատվածի և տարածաշրջանային պետական քոլեջների միջև

«Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը Սառեցման, օդորակման և ջեռուցման հայկական ասոցիացիայի (ՍՕՋԻ) հետ համատեղ կազմակերպել էր Սառնամատակարարման համաշխարհային օրվան նվիրված աշխատաժողով, որը կրում էր «Պաղեցումը թարմ սննդամթերքի պահպանության երաշխիք» խորագիրը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

Աշխատանքային խորհրդակցություններ՝ սամբոյի և գեղասահքի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել սամբոյի և գեղասահքի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վարդան Օհանյանի և Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահի՝ իրավաբանական հարցերով խորհրդատու Արթուր Մելիքյանի

100 տարի սովորեցնում են սովորել. Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել դիպլոմների հանձնման արարողությունը

Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր 1573 շրջանավարտ ավարտական վկայական է ստացել: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով 100-ամյա բուհի հոբելյանական 2021-2022 ուստարվա

Բուհերի ընդունելության երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով` հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննությունների օրերը` ըստ առարկաների: Քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը. «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն»- հուլիսի 4 «Օտար լեզուներ» (անգլերեն, գերմաներեն,

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է կրթության բարեփոխումների ընթացքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել կրթական բարեփոխումների օրակարգի և ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը: Խորհրդակցության ընթացքում

Փոխվել են «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի անցկացման օրն ու պարգևատրման կարգը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի կանոնակարգում: Մասնավորապես, փոխվել են մրցաշարի անցկացման օրն ու պարգևատրման կարգը: «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը տեղի

Կարեն Գիլոյանը Գյումրիում հետևել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան նոր կառուցվող մարզադպրոց՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։ Շինարարները զեկուցել են աշխատանքների ընթացքը` նշելով, որ բետոնալցման և ամրանապատման աշխատանքներն այժմ

«Միայն շարունակական համբերությամբ ու հետևողականությամբ ձեր՝ արդեն իսկ դրած հիմքով կհասնենք մեր ակնկալած արդյունքին». Ժ. Անդրեասյան

Հանդիսավոր արարողությամբ Դիլիջանի միջազգային դպրոցում ամփոփվել են Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները։ Միջոցառմանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա

Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Sada Cup միջազգային մրցաշարում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած «Sada Cup» միջազգային մրցաշարում։ Հայաստանի հավաքականը Ռեքս Կալամյանի գլխավորությամբ վերջին խաղում մրցել է Սիրիայի թիմի հետ և պարտվել է երկու միավորի տարբերությամբ՝ 57-59։ Հայաստան-Սիրիա հանդիպմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի