Լուրեր
Վահրամ Դումանյանը հետևել է մանկապարտեզի տնօրենի հավաստագրման քննությունների ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունները, որոնք անցկացվում են առաջին անգամ: Քննությունների ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Վահրամ

Հայ բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել Սլովենիայում կայացած «Արծաթե գոտի» մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հոկտեմբերի 18-30-ը Սլովենիայում մասնակցել է «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարին և նվաճել 9 մեդալ՝ 3 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե։ Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի չեմպիոն են հռչակվել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 86 կգ քաշային Ռաֆայել

«Երեխաները դպրոց գնալուց որոշ ժամանակ անց սկսում են ներկայացնել արդարության մասին իրենց պատկերացումները». Ժաննա Անդրեասյան

Հայաստանի ամերիկյան համալսարանում հոկտեմբերի 29-30-ը կայացել է «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովը, որի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Համաժողովին մասնակցել են ավելի քան հարյուր ուսուցիչներ, տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ,

Նախագիծ՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը սահմանելու վերաբերյալ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը: Կարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությամբ, որով սահմանվել է ուսումնական հաստատությունների

Ժնևի համալսարանում ուսանելու հնարավորություն՝ եվրոպական և միջազգային կառավարման մագիստրոսական ծրագրով

Ժնևի համալսարանը հայտարարել է եվրոպական և միջազգային կառավարման մագիստրոսական ծրագրով ուսանելու («Geneva Master of Advanced Studies in European and International Governance (MEIG Programme)») հնարավորության մասին: Թեկնածուները պահանջվող փաստաթղթերը, մոտիվացիոն նամակը (առավելագույնը 500 բառ) և դիմում-հայտը պետք է

5 մարմնամարզիկ Լիվերպուլում մասնակցում է աշխարհի 51-րդ առաջնությանը

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն Անգլիայի Լիվերպուլ քաղաքում մասնակցում է սպորտային մարմնամարզության աշխարհի 51-րդ առաջնությանը, որը վարկանիշային առաջին մրցաշարն է Փարիզի 2024 թվականի oլիմպիական խաղերի համար: Թիմային օլիմպիական ուղեգրեր կնվաճեն առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերը: Այս հավաքականների ներկայացուցիչներն oլիմպիական

Վահրամ Դումանյանը ներկայացրել է ուսուցիչների կամավոր ատեստավորման 2022 թվականի արդյունքները

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական փուլի արդյունքները: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ ըստ կամավոր ատեստավորման այս տարվա ծրագրի՝ գործընթացին կարող էին մասնակցել շուրջ

Կառավարությունը գումար կհատկացնի Ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադայի մասնակցության համար

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 27-ի նիստում հավանություն է տվել Ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադայի պատշաճ մասնակցության համար անհրաժեշտ գումարը նախատեսված ժամկետից ավելի շուտ փոխանցելու վերաբերյալ որոշմանը: Ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադան, որն Օլիմպիական խաղերից հետո ձմեռային մարզաձևերի ամենամեծ ստուգատեսն է, կանցկացվի 2023

ՌԴ պատվիրակությունը ՀՀ մարզային դպրոցներում ծանոթացել է «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ֆինանսների փոխնախարար Տիմուր Մաքսիմովի գլխավորած պատվիրակությունը շրջել է ՀՀ մարզերի մի շարք դպրոցներում՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով: Այցին մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության