Լուրեր
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Բագրատ Գևորգյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գրիգորի Գևորգյանը։ Բագրատ Գրիգորի Գևորգյանը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 4-ին, Երևան քաղաքում։ Աշխատել է

Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման աշխատանքները կշարունակվեն 2023 թվականին

Պետական ֆինանսավորմամբ իրականացվող ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման և ամրակայման աշխատանքները կշարունակվեն նաև 2023 թվականին: Տարվա սկզբից մեկնարկած նորոգման և ամրակայման աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականին: ԿԳՄՍՆ պատմության և

Պլետնյով և Ֆեդոսեև. լեգենդները կհանդիպեն երևանյան բեմում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հանդես կգան լեգենդար երաժիշտներ՝ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը և դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը: Համերգային ծրագրում կհնչեն Չայկովսկու դաշնամուրի

Վարչապետ Ն․ Փաշինյանի հանձնարարությամբ Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը Կառավարության աջակցությամբ էլեկտրոնային 120 ժամացույց և 10 համակարգիչ կունենա

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը ՀՀ կառավարության աջակցությամբ ձեռք կբերի էլեկտրոնային 120 ժամացույց և 10 համակարգիչ: Այդ նպատակով ՀՀ կառավարության նոյեմբերի 10-ի նիստում 9 մլն 941 հազար դրամ գումար հատկացվեց շախմատի դպրոցին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

Լեզուների եվրոպական օրվան նվիրված միջոցառման ընթացքում ամփոփվել է «Համերաշխության լեզու» խորագիրը կրող նախագիծը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ՀՀ-ում ԵՄ անդամ երկրների դեսպանների և ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ մասնակցել է Լեզուների եվրոպական օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառման ժամանակ ներկայացվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ողջույնի

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման

Պատանի շախմատիստները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում

Անթալիայում ավարտվել է տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել: Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը վաստակած 6,5 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ սամբոյի աշխարհի առաջնությունից

Նոյեմբերի 11-ից 13-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվել է սամբոյի աշխարհի 2022 թվականի առաջնությունը, որտեղ հայ մարզիկները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: 88 կգ քաշային կարգում պատվո հարթակի երկրորդ աստիճանին է կանգնել Դավիթ Գրիգորյանը: Նախնական գոտեմարտերում նա

Վանաձորի տիկնիկային թատրոնը նշել է հիմնադրման 30-ամյակը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ հանդիսավորությամբ նշվել է Վանաձորի տիկնիկային թատրոնի հիմնադրման 30-ամյակը: Թատրոնի հոբելյանին նվիրված միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Գուգարաց