Լուրեր
Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը, հանդես գալով A խմբում, երկամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր՝ իր առաջին մեդալը նվաճելով աշխարհի առաջնություններում։ Պոկում վարժությունում

Նախագիծ. hանրային քննարկման է ներկայացվել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարությունը ու ռազմավարության գործողությունների պլանը։ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը ներառում է զանգվածային, մանկապատանեկան և

«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագիրն իրականացվել է Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականի ապրիլից-նոյեմբեր իրականացրել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը: «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը,

Ծանրամարտի ԱԱ․ Հակոբ Մկրտչյանը 6-րդն է

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել 96 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը։ Հակոբ Մկրտչյանը, որը 2019 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է, երկամարտի 368

«Հովերը» և «Վրացական սինֆոնիետտան» համատեղ համերգով հանդես են եկել նաև Թբիլիսիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի ու «Վրացական սինֆոնիետտա» Թբիլիսիի պետական կամերային նվագախմբի համատեղ

Ծանրամարտի ԱԱ․ Անդրանիկ Կարապետյանը 12-րդ, Վարդան Մանուկյանը՝ 16-րդ տեղերն են զբաղեցրել

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարի են դուրս եկել 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը։ Անդրանիկ Կարապետյանը, հանդես գալով A խմբում, երկամարտի 352 կգ (166+186) արդյունքով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Նա

Բազմամասնագիտական օլիմպիադա և երաժշտական մրցույթ՝ դպրոցականների և ուսանողների համար

Միջազգային առարկայական օլիմպիադան և «Տաղանդների դաշինք» միջազգային ստեղծագործական նախագծի կազմկոմիտեն հրավիրում են 8-22 տարեկան աշակերտներին և ուսանողներին մասնակցելու միջազգային բազմամասնագիտական ​​օլիմպիադային և «Ոսկե Տուլպար» խորագրով երաժշտական ​​մրցույթին, որոնք կանցկացվեն 2023 թվականի հունվարին: Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ

Նախագիծ. hանրային քննարկման է ներկայացվել մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությունը

Հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը: Մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարությունը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու

Վահրամ Դումանյանը ներկա է եղել ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսի բացմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հայաստանի «Թեքեյան» մշակութային միությունում ներկա է եղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի «Իմ ժամանակի մեծերը» խորագրով դիմանկարների ցուցադրության բացմանը: Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է Անատոլի Ավետյանին ցուցահանդեսի բացման կապակցությամբ, նրա հետ շրջել է