ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի ու «Վրացական սինֆոնիետտա» Թբիլիսիի պետական կամերային նվագախմբի համատեղ համերգը:
Համերգը կայացել է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Հիշեցնենք, որ երգչախմբի և նվագախմբի համատեղ համերգը կայացել էր նաև դեկտեմբերի 4-ին Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«Հովեր» պետական կամերային երգչախմբի խմբավարներն են Սոնա Հովհաննիսյանը, Նարինե Ոսկանյանը: «Վրացական սինֆոնիետտա» Թբիլիսիի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է Գիորգի Կերելաշվիլին։