Լուրեր
ԿԳՄՍ նախարարն արձագանքել է ռեկտորների խորհրդի նախաձեռնությանը

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ռեկտորների խորհրդի անդամներին: Հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես է եկել ռեկտորների խորհուրդը՝ քննարկելու նախօրեին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Բարձրագույն կրթության

Հավաստագրման քննությունների ժամկետը կերկարաձգվի

Հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում առկա դիմումներն ու առաջարկները՝ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի, հավաստագրի համար վերապատրաստման վկայականի ժամկետների վերաբերյալ, նախարարությունը տեղեկացնում է. - քանի որ ՀՀ-ում պատերազմական դրությամբ պայմանավորված ֆորս մաժորային իրավիճակի պատճառով չի

Կայացել է «Կրթություն հանուն կայուն զարգացման-2030 շրջանակի» ճանապարհային քարտեզի քննարկումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մասնակցել է «Կրթություն հանուն կայուն զարգացման-2030 շրջանակի» իրագործման ճանապարհային քարտեզի առցանց քննարկմանը, որը Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի անդամ-պետությունների մասնակցությամբ կազմակերպել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Քննարկումը վերաբերել է «Կրթություն հանուն կայուն զարգացման» 2020-2030 թթ. գլոբալ շրջանակին՝ ընդունված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ

Արմատական փոփոխություններ` բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում

Դեկտեմբերի 3-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերին։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առաջարկվում են արմատական փոփոխություններ: Մասնավորապես, նախատեսվում

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի աշխատակազմը համաձայնության է եկել տնօրենի պարտականությունները կատարողի հարցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպումներ է ունեցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ուսումնական հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը և թափուր պաշտոնի

Աջակցություն` պատերազմին մասնակցած ուսանողներին և մասնակիցների ուսանող զավակներին

ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ին կայացած նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ պատերազմին մասնակից ուսանողներին և պատերազմին մասնակցած անձանց ուսանող երեխաներին աջակցելու վերաբերյալ։ Մասնավորապես նախատեսվում է պետության կողմից տրամադրել ուսման վարձավճարի փոխհատուցում երկրորդ

62 ուսուցիչ ստացել է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 62 ուսուցչի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2020 թվականի նոյեմբերի 30-ի հրամաններով շնորհվել է որակավորման առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ՝ 5 տարի ժամկետով: Մասնավորապես, ՀՀ մարզերի և մայրաքաղաք Երևանի

ԿԳՄՍ նախարարությունը վերսկսել է մրցույթների իրականացման գործընթացը

Հաշվի առնելով պատերազմական իրավիճակը և ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման գերակայությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հոկտեմբերի 7-ից ժամանակավորապես կասեցրել էր քաղաքացիական ծառայության (արտաքին), պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր

Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը

Ի գիտություն ուսուցիչների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 11-ը ներառյալ: Գործընթացը կվերսկսվի 2021 թվականի