Լուրեր
Ֆիզմաթ դպրոցի թիմը գրավել է 2-րդ հորիզոնականը «Youth techno art» միջազգային մրցույթ-փառատոնում

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը ներկայացնող «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը «Youth techno art» միջազգային մրցույթ-փառատոնում զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղը: Մրցույթը, որին մասնակցել են թիմեր Հայաստանից, Մալայզիայից, Ավստրալիայից և Ուզբեկստանից, կազմակերպել է Ուզբեկստանի հանրային կրթության նախարարությունը։ Մրցույթին ներկայացված 124 նախագծերից

Հանրային քննարկման է ներկայացվել ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը››

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը››: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջով, համաձայն որի`

Հանրային քննարկման է ներկայացվել ասպիրանտուրայի ընդունելության տեղերի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2022-2023 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերի նախագիծը:

Հանրային քննարկման է դրվել մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ

Վարչապետի մոտ քննարկվել է Կրթության ոլորտի ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կրթության ոլորտի ռազմավարության նախագիծը: Պատասխանատուները նշել են, որ նախագծում ներկայացված են կրթության՝ մինչև 2026 և 2030 թվականների

Դպրոցներում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների, ինչպես նաև ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններին և

Մշակութային տուրիզմի զարգացման հարցերը՝ նախարարի տեղակալների և GIZ-ի ներկայացուցչի հանդիպման օրակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ալֆրեդ Քոչարյանն աշխատանքային քննարկում են ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում՝ Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոյի հետ:

Հայաստանը և Ուկրաինան կհամագործակցեն բարձրագույն կրթության ոլորտում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը

Տարրական դասարանների բոլոր աշակերտները պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար կապահովվեն դասագրքերով

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 9-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է «Կրթության մասին»