Լուրեր
Մեկնարկել է «Ուսանողական ամառ» մարզամշակութային փառատոնը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում մեկնարկել է «Ուսանողական ամառ-2021»-ը, որն անցկացվում է բուհի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։ Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և բուհի այլ պատասխանատուներ։ Ողջունելով ուսանողական խաղերի մասնակից ճամբարականներին՝ բուհի ռեկտորն

ՆԱԽԱԳԻԾ. Դպրոցներին դասագրքերով ապահովելու գործընթացը՝ էլեկտրոնային

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը: Նախագծի ընդունման արդյունքում գործընթացը կդառնա ամբողջությամբ էլեկտրոնային, ավելի դյուրին, նվազագույնի կհասցվի (կբացառվի) դասագրքերի և ուսումնական հաստատության սովորողների միջև քանակական տարբերությունը, ինչը

Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականն արժանացել է բրոնզե մեդալի

Օգոստոսի 10-ից 16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան, որին մասնակցել է 179 աշակերտ 46 երկրից: Հայաստանի դպրոցականների թիմի անդամ, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Ռուբեն Սարգսյանն արժանացել է բրոնզե մեդալի: Միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել է

Նախագիծ. բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորել միասնական մոտեցմամբ: 20 հոգանոց խորհուրդներում հավասարապես ներկայացված կլինեն ուսանողները, դասախոսական կազմը, հիմնադիրը և լիազոր

Մանկավարժական 60 տարին՝ ի նպաստ հայապահպանության. Սեդա Ղևոնդյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ պատվոգրով

Երկարատև մանկավարժական գործունեության և հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար Ուկրաինայի Դնեպր քաղաքի հայկական դպրոցների Հայոց լեզվի ուսուցչուհի Սեդա Ղևոնդյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր

Կրթական նոր հնարավորություն` Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի 1500 աշակերտի և 150 ուսուցչի համար

«Այբ» կրթական հիմնադրամը «Քան» ակադեմիայի հարթակի միջոցով ապահովելու է հայալեզու բարձրորակ անվճար կրթության հասանելիություն Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի միջին և ավագ դպրոցների շուրջ 1500 աշակերտի, բնագիտական առարկաների ու մաթեմատիկայի 150 ուսուցչի համար: Հեռավար

«Պատերազմի ծանրությունը կրեցին երիտասարդները, և ամեն ինչ պետք է անենք նրանց վերադարձնելու բնականոն կյանք». ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ.Դումանյան

Օգոստոսի 12-ը Երիտասարդների միջազգային օրն է։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Լոֆթ» կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր բաց քննարկում երիտասարդների ներուժի, հնարավորությունների և հիմնախնդիրների վերաբերյալ: Քննարկմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը,

Հանրակրթության պետական չափորոշիչ. «Ի՞նչ ես ստացել»-ը կփոխարինվի «Ի՞նչ ես սովորել»-ով

Տավուշի մարզում Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման նպատակով ուսուցիչների վերապատրաստումներն ընթացքի մեջ են: Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը Դիլիջանի ավագ դպրոցում կազմակերպել է հանդիպում հումանիտար-հասարակական բնագավառի ուսուցիչների հետ՝ ներկայացնելու հետագա անելիքները, պատասխանելու նրանց հուզող հարցերին,

Մենթոր դպրոցները կաջակցեն ուսուցիչների կարիք ունեցող հաստատություներին

2021 թվականի սեպտեմբերից «E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչներն էլեկտրոնային եղանակով կդասավանդեն այն հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ առանձին առարկաների գծով մասնագետների պակաս կա։ Նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցում ստեղծվել են