Լուրեր
Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի թիրախավորումը

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (WMF), տեղեկանալով, որ ԼՂ հակամարտության հետևանքով վնասվել է Արցախի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարը, բացարձակապես անընդունելի է համարում մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացում: Որպես Ղազանչեցոց եկեղեցական համալիր հայտնի տաճարը կառուցվել է 19-րդ դարում, ապա վերակառուցվել 1990-ականներին՝

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2020թ. հոկտեմբերի 5-ի հայտարարությանը համահունչ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի

Արցախի գանձերը. Ձեռագրական ժառանգությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է նոր նախաձեռնություն՝ «Արցախի գանձերը», որի շրջանակում պարբերաբար կհրապարակվեն համաշխարհային մշակույթի գանձարանին պատկանող Արցախի պատմամշակութային ժառանգության մասին պատմություններ: Արցախի մշակույթը համաշխարհային ժառանգության գանձարանում իր առանձին տեղն է զբաղեցնում, և այն պետք

Մոնսերատ Կաբալյեն՝ Շուշիում. բացառիկ կադրեր 2014 թվականի այցից

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցուցադրման բացառիկ իրավունքով առաջին անգամ ներկայացնում է «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզի» խորագրով հոլովակը, որում իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի երջանկահիշատակ Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարում է Կոմիտասի «Կռունկը»: Երբևէ չցուցադրված կադրերում աշխարհահռչակ երգչուհին

Մշակութային վանդալիզմ. հրետակոծվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին

Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է: Պատմությունը ցույց է տալիս, որ այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականության ցանկացած դրևսորում՝ մշակութային կամ կրոնական ժառանգությանը միտումնավոր վնաս հասցնելը կամ ոչնչացնելը պետք է դատապարտվի հաստատուն վճռականությամբ: Մշակութային ժառանգության

Տիկնիկային թատրոնը հյուրընկալել է իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաներին

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները պարբերաբար կազմակերպում են բովանդակային տարբեր ծրագրեր իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաների ժամանցն ապահովելու համար: Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հյուրընկալել է իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաներին:

Գրադարանավարի օրվա առթիվ մի շարք գրադարաններ և մշակութային հաստատություններ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության պատվոգրով և շնորհակալագրով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Գրադարանավարի օրվա առթիվ, ինչպես նաև արտակարգ դրության օրերին առցանց հարթակում կատարած արդյունավետ աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով պարգևատրվել են. ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հայաստանի ազգային գրադարանը (տնօրեն՝

«Մի անգամ իմ ապագայում». պատմվածքների համաշխարհային մրցույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի, «Իդրիս Շահ» հիմնադրամի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներառական և կայուն քաղաքների միջազգային կոալիցիայի համատեղ ջանքերով կանցկացվի պատմվածքների համաշխարհային մրցույթ «Մի անգամ իմ ապագայում» խորագրի ներքո՝ նախատեսված 12-ից 18 տարեկան պատանիների համար: Կարճ պատմվածքները պետք է նախկինում հրատարակված չլինեն, գրված

Կրթամշակութային նոր ծրագիր դպրոցահասակ երեխաների համար

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Էդիտ Պրինտ հրատարակչությունը հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ: Խնկո Ապոր գրադարանը կապահովի կրթամշակութային ժամանցի կազմակերպման շարունակականությունը այն դպրոցահասակ երեխաների համար, որոնք ժամանակավորապես գտնվում են իրենց բնակության վայրից հեռու: Խնդրում ենք, պաշտպանելով երեխաների