ՅՈՒՆԵՍԿՕ-ի, «Իդրիս Շահ» հիմնադրամի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներառական և կայուն քաղաքների միջազգային կոալիցիայի համատեղ ջանքերով կանցկացվի պատմվածքների համաշխարհային մրցույթ «Մի անգամ իմ ապագայում» խորագրի ներքո՝ նախատեսված 12-ից 18 տարեկան պատանիների համար:
Կարճ պատմվածքները պետք է նախկինում հրատարակված չլինեն, գրված լինեն անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով՝ 250-500 բառի շրջանակում: 21 դափնեկիրների ստեղծագործությունները կհրապարակվեն «Իդրիս Շահ» հիմնադրամի հրատարակած գրքում, որը հասանելի կլինի նաև ePub ձևաչափով: Նրանք, ովքեր կզբաղեցնեն առաջին յոթ տեղերը որպես մրցանակ կստանան iPad:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 15-ը պատմվածքներն ուղարկել Worldtales@unesco.org էլեկտրոնային հասցեին: Մանրամասներին կարելի է ծանոթանալ կազմակերպության պաշտոնական կայքէջում: