Լուրեր
Ոգեղեն սահմանապահը. կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 11-29-ը Երևանում և Տավուշի մարզի Չինարի համայնքում կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին (Տավուշի մարզ, գ. Չինարի): Մայիսի 11-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային մասնաշենքում Խորանաշատի 800-ամյակի նշման միջոցառումների ծրագրին նվիրված մամուլի ասուլիսին

Պարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողները

ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցը դարձել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող: Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևան քաղաքի

Համերգ՝ նվիրված Դավիթ Ազարյանի ծննդյան 70-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կիրականացնի համերգ՝ նվիրված ջազ երաժիշտ, դաշնակահար և կոմպոզիտոր Դավիթ Ազարյանի 70-ամյակին: Համերգը կրում է «Living in Jazzland» խորագիրը, որը ջազմենի թողարկած ձայներիզներից մեկի անվանումն

Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի ռուս լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին: Ալեքսեյ Միշինը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հրավերով մայիսի 1-ից իր թիմի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում: Նա

Նիդեռլանդներում պաշտոնապես բացվել է «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Նիդեռլանդների Թագավորություն: Պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Այցի շրջանակում մայիսի 10-ին ՀՀ կառավարության անդամներն Ասսեն

«Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող է ճանաչվել Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը

Շիրակի մարզը ներկայացնող Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը դարձել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-3-րդ դասարանների աշակերտների միջև 6-րդ տարին անընդմեջ անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող: Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար

Երիտասարդ ծանրորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 5 մեդալ է նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում։ Հայաստանի թիմից ոսկե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (55 կգ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ), արծաթե մեդալներ են նվաճել Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Պետրոս

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի միջազգային պրեմիերան կկայանա հեղինակավոր փառատոնի շրջանակում  

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական աջակցություն ստացած, ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի կունենա անիմացիայի աշխարհի ամենահայտնի փառատոնում՝ ANNECY-ում։ «Ավրորայի լուսաբացը» ընտրվել է լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում։ Ռեժիսոր և

«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից». ցուցահանդես Նիդեռլանդների Դրենց թանգարանում

Նիդեռլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում մայիսի 11-ից կբացվի «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Ցուցահանդեսը ներառում է Հայաստանի պատմության թանգարանից մի նշանակալի