Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական աջակցություն ստացած, ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի կունենա անիմացիայի աշխարհի ամենահայտնի փառատոնում՝ ANNECY-ում։ «Ավրորայի լուսաբացը» ընտրվել է լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում։

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Իննա Սահակյան: Արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»:

Պրոդյուսերներ՝ Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բեթց, Ջասթի Միչաիլինեթ:

Յոթ տարի տևած աշխատանքներից հետո, վերջապես, աշխարհի դատին կհանձնվի Ավրորա Մարդիգանյանի հերոսական պատմությունը:

Նշենք, որ Ավրորա Մարդիգանյանը Հայոց ցեղասպանության դժոխքով անցնելուց հետո իր ցավը կրկին վերապրել է արդեն հոլիվուդյան համր ֆիլմում՝ հասկանալով, որ ֆիլմը մեծապես կնպաստի միջազգային ասպարեզում հայերի կոտորածների մասին տեղեկության տարածմանը։