Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Երեկ՝ հունվարի 18-ին, տղամարդկանց մրցաշարում հանգստյան օր էր, իսկ կանայք անցկացրել են 7-րդ տուրի պարտիաները: Ի դեպ, 7-րդ տուրի արդյունքներով փոխվել է մրցաշարի առաջատարը: Սուսաննա Գաբոյանի
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը 4 դահուկորդ կներկայացնի: Համապատասխան միավորների շնորհիվ ՕԽ-ին մասնակցելու իրավունք են ստացել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Ավելի վաղ՝ 2021 թվականի սեպտեմբերին, Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում
Ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբան Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունում պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում նշանակալի ներդրման համար: Տակահիրո Ակիբան Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ստեղծված
Հայաստանի շախմատի ակադեմիան հունվարի 8-ից 16-ն անցկացրել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են շուրջ 430 երեխաներ, պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից: Մասնակիցները մրցել են հետևյալ տարիքային խմբերով. Ա-5 մրցաշար – մինչև
Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում փետրվարի 15-ին կկայանա բասկետբոլի փոքր երկրների Եվրոպայի 2022 թ. առաջնությունների վիճակահանությունը: Իրենց մրցակիցներին կիմանան տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը, մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), մինչև 18 տարեկանների (C դիվիզիոն) հավաքականները: Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա փոքր
Աշոցքում հունվարի 13-15-ը կայացել է Հայաստանի դահուկավազքի բաց առաջնությունը, որին ավելի քան 30 դահուկորդ է մասնակցել: Ի դեպ, այս առաջնությանը մասնակիցներ կային նաև Ռուսաստանից: Տղամարդկանց պայքարում բոլոր մրցաձևերում լավագույն արդյունքը ցույց է տվել Հայաստանի բազմակի չեմպիոն Միքայել Միքայելյանը: Տղամարդկանց
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտվել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը Եվրոպայի առաջնությունում 168.43 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։ Կարճ ծրագրում նրանք գրավել էին 14-րդ տեղը՝ հաղթահարելով որակավորման փուլը, իսկ
Հունվարի 19-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի հիշատակին: Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) դիրիժոր Հարություն
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բասկետբոլի Vbet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը, որի շրջանակում օրերս մի քանի հանդիպում է կայացել: Հունվարի 11-ին «Գյումրին» մրցել է «ԱԻԱ Սթարսի» հետ և 95-85 հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման լավագույն բասկետբոլիստը «Գյումրի» թիմի խաղացող