Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում փետրվարի 15-ին կկայանա բասկետբոլի փոքր երկրների Եվրոպայի 2022 թ. առաջնությունների վիճակահանությունը: Իրենց մրցակիցներին կիմանան տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը, մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), մինչև 18 տարեկանների (C դիվիզիոն) հավաքականները:

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որը հունիսի 28-ից հուլիսի 3-ը կանցկացվի Մալթայի Տա-Քալի քաղաքում:

Տղամարդկանց մինչև 16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում, իսկ մինչև 18 տարեկանների հանդիպումները՝ հուլիսի 26-ից 31-ը Սան Մարինոյում:

Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 և 20 տարեկանների հավաքականները, որոնք հանդես են գալու C և B դիվիզիոններում:

Կանանց մինչև 16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը Ալբանիայի Կորչե քաղաքում, իսկ մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները՝ հուլիսի 9-ից 17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում: