Լուրեր
«Մենք ենք, մեր մարզը». Գեղարքունիքի մարզի երեխաները հանդես կգան ցուցահանդեսով և համերգով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան Երևանում կիրականացնի «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը:

«Դիտարկումներ Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գիրքը նվիրված է Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին

Հունիսի 29-ին` ժամը 15:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի կունենա Գեորգի Բուդաղյանի «Դիտարկումներ Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գրքի շնորհանդես-գինեձոնը: Գիրքը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին: Մեծ դիրիժորն ու սպենդիարյանագետը՝ Գեորգի Բուդաղյանը, այդ հիմնարար աշխատությունը ստեղծել է

Ցուցահանդես՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագրով

Հայաստանի պատմության թանգարանը հուլիսի 1-ից կներկայացնի «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվելու են Հայաստանի պատմության թանգարանի հիմնական հավաքածուից ընտրված տարազային ցուցանմուշներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիվային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվելու հանրությանը:

Քննարկվել են ՀՀ-ում պղնձի արտադրության կարևորության հարցերը

Գիտությունների ազգային ակադեմիայում օրերս քննարկվել է ՀՀ-ում պղնձի արտադրության և ծծմբային միացությունների վերամշակմանն ուղղված համալիր մոտեցումը: Այն առաջարկել է ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը: Քննարկումը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը: Քննարկմանը մասնակցել

ԿԳՄՍՆ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է համայնքներում մշակութային կյանքի որակի բարձրացումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Առաջին կանգառն Աբովյան քաղաքն էր. փոխնախարարը ծանոթացել է Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի

Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Գեղատեսիլ Ծաղկաձորը երեխաների աչքերով» խորագրով ցուցահանդեսը, գործում են կրթական ծրագրեր

Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Դեկկարտ» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև հուլիսի 16-ը: «Գեղատեսիլ Ծաղկաձորը երեխաների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացվում են կենտրոնի 4-12 տարեկան սաների աշխատանքները: Միջոցառման բացման ընթացքում իրենց պարային և

Երվանդ Քոչարի անսպառ երևակայությունից ծնված գծերի և հարթությունների համադրումների անկրկնելի աշխարհը

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը, որը կգործի մինչև հուլիսի 18-ը: Այն նվիրված է Քոչարի փարիզյան շրջանի գրաֆիկ ստեղծագործություններին, որոնք ստեղծված են ձեռքի ազատ, սահուն, անընդհատ շարժմամբ, առանց նախնական ուրվանկարի, սեղմման տեխնիկայով: Այս

Մրցույթ՝ գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման նպատակով

ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերի ընտրության մրցույթ: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունները կամ