Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայացել է «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթի «Dream Dance Fest» 4-րդ միջազգային պարային նախագծի եզրափակիչ փուլը:

Մասնակից 6 երկրների 17 կոլեկտիվներ ներկայացրել են 19 մրցութային պարային բեմադրություններ, որոնք գնահատվել են տարբեր երկրներից ժամանած պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից:

«Dream Dance Fest» 4-րդ միջազգային պարային հեղինակավոր մրցույթում 1-ին մրցանակի է արժանացել Հայաստանը ներկայացնող «Նանե» պարային ստուդիան: Հայկական համույթը կատարել է կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Մուշ» ստեղծագործության երաժշտության հիման վրա Նարինե Տոպոլյանի` 1997 թվականին բեմադրած և Արցախյան 1-ին պատերազմում զոհված հերոսներին նվիրված համանուն բեմադրությունը: