Լուրեր
«ՀՀ կառավարությունը պատվով է հանձն առել Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ խաղերի անցկացումը». Դանիել Դանիելյան

2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ և «Աջակցություն կլիմայի և շրջակա միջավայրի կառուցվածքային տրանսֆորմացիներին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվում է կարողությունների զարգացման տարածաշրջանային աշխատարան: Այն կազմակերպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ)՝ ՀՀ կրթության գիտության, մշակույթի

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 20-րդ հոբելյանական փառատոն

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 20-րդ հոբելյանական փառատոնը, որն այս տարի նվիրված է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին և կրում է «Մեծ երազանքներ՝ մեծ էկրանին» խորագիրը։ Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին,

«Պատմության լուռ վկաները» խորագրով գիտաժողով՝ նվիրված ԼՂ պատմամշակութային ժառանգությանը

«Հիշատակարան» հասարակական կազմակերպության և «Ինալկո» հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-6-ը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Պատմության լուռ վկաները» խորագրով գիտաժողով։ Երկօրյա հագեցած ծրագիր ունեցող գիտաժողովը կպատմի Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության մասին։ Գիտաժողովը կանցկացվի ժամը 9:30-18:00-ն: Հայկական մշակութային ժառանգության փաստագրման

Ամբողջական պատկերացում՝ մատյանների ստեղծման պատմության մասին. Մատենադարանում բացվել է նոր լաբորատորիա

Մատենադարանում տեղի է ունեցել «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» ցուցասրահ-լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը: Լաբորատորիան,

Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի մշակույթի նախարարի տեղակալ Օբիդ Նազարիոնի հետ

Դուշանբե կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալ Օբիդ Նազարիոնի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Տաջիկստանում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սմբատ Հովհաննիսյանն ու ԿԳՄՍՆ երիտասարդության

Բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը

Տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մանարյան ընտանիքի

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 17-ով

ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ համալրվել է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը: Որոշմամբ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 51 տարրից, համալրվել է ևս 17-ով: Այդ թվում են ՀՀ համայնքներից ներկայացված՝ «Շիրակի

Կայացել է Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը: Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգի ընթացքում հնչել է Անտոնին Դվորժակի «Ռեքվիեմ» մեծակտավ ստեղծագործությունը:

Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի մասնակցության համար ընդունվում են հայտեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում տեղի կունենա Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնը: Ծրագրի մրցութային մասի կազմակերպիչներն են Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։ Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-35 տարեկան