Լուրեր
Փորձարարական մշակումների նախագծերի մրցույթ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է փորձարարական մշակումների նախագծերի հայտերի ընտրության մրցույթ: Մրցույթը փոխարինելու է նախորդ տարիներին Գիտության կոմիտեի կազմակերպած կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցույթներին՝ այն հիմնական տարբերությամբ,

«Աղետների ռիսկերի կառավարում» քառօրյա դասընթաց-վարժանք թանգարանների մասնագետների համար

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) հայկական թանգարանների ազգային կոմիտեն և Հայաստանի պատմության թանգարանը, համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, 2022 թվականի հոկտեմբերի 24-28-ը Հայաստանի և Արցախի թանգարանների մասնագետների համար կազմակերպում են «Աղետների ռիսկերի կառավարում» խորագրով քառօրյա դասընթաց-վարժանք:

Մեկնարկում են «Քույր-դպրոցներ» ծրագրի աշնանային փուլի միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 16-ը կանցկացվեն Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի աշնանային փուլի միջոցառումները: Ծրագիրն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Այն անցկացվում

ԿԳՄՍՆ աշխատակիցները մշտադիտարկում են կատարել մի շարք միջնադարյան ամրոցներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական աշխատանքային այցն են կատարել մի շարք հուշարձաններ՝ ծանոթանալու ՀՀ Արարատի մարզի Տափի (Գևորգ Մարզպետունու)

Հայաստանի կոմպոզիտորների միության մի շարք անդամներ պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հայաստանի կոմպոզիտորների միության 90֊ամյա հոբելյանի կապակցությամբ և հայ երաժշտաարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամներ Քնարիկ Փիլոսյանը (երաժշտագետ), Նարինե Ավետիսյանը (երաժշտագետ), Գոհար Շագոյանը (երաժշտագետ), Գևորգ Հովհաննիսյանը (կոմպոզիտոր), Ջեննի Ասատրյանը (կոմպոզիտոր), Դավիթ Հալաջյանը (կոմպոզիտոր) և Ավետիս Բերբերյանը

ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել են մշակույթի և արվեստի ոլորտների մի շարք երախտավորներ

Անկախության տոնի առթիվ մշակույթի և արվեստի բնագավառներում ունեցած վաստակի համար մի խումբ երախտավորներ արժանացել են պետական պարգևների և կոչումների: Այսպես՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կատարողական արվեստի պատմության և տեսության

Քննարկվել են Արաբական Միացյալ Էմիրությունների հետ մշակութային համագործակցության խորացմանը միտված հարցեր

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի

Կբացվի ցուցահանդես՝ նվիրված Մկրտիչ Սեդրակյանի 100-ամյակին

Այս տարի նշվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Մկրտիչ Սեդրակյանի 100-ամյակը: Այդ կապակցությամբ Հայաստանի նկարիչների միության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 19-26-ը Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվելու է «Մկրտիչ Սեդրակյանը և իր որդիները» հոբելյանական ցուցահանդեսը:

Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 19-23-ը առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Ցուցահանդեսում կներկայացվեն վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու