Այս տարի նշվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Մկրտիչ Սեդրակյանի 100-ամյակը: Այդ կապակցությամբ Հայաստանի նկարիչների միության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 19-26-ը Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվելու է «Մկրտիչ Սեդրակյանը և իր որդիները» հոբելյանական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացվելու է 100-ից ավելի ստեղծագործություն, որոնցից 15-ը` Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, 3-ը` Վանաձոր քաղաքի պատկերասրահից, ինչպես նաև կտավներ` ընտանեկան և մասնավոր հավաքածուներից:
Ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվելու են նաև Սեդրակյան ընտանիքի ժառանգների` ՀՆՄ անդամներ Վարդան Մկրտչի Սեդրակյանի և Դավիթ Մկրտչի Սեդրակյանի ստեղծագործությունները: